Վաշինգտոնի համալսարանի մարդաբանները պարզել են, որ պլեյստոցենի շրջանում տարածված են եղել անոմալիաները:

Պլեյստոցենի ժամանակշրջանը գոյություն է ներառում է  2.6 մլն տարի`11 700 տարի առաջ: Այդ շրջանում են Աֆրիկայում ի հայտ եկել նորմալ անատոմիական կառուցվածքով մարդիկ: Գիտնական Էրիկ Թրինքաուսի կարծիքով՝ այդ ընթացքում Homo sapiens-ի և Homo-ի մյուս տեսակների շրջանում զարգացման անոմալիաներ են ի հայտ եկել:

Դա է վկայում հնագույն մարդկանց 66 քարացած մնացորդների ուսումնասիրությունը: Գիտնականը նկատել է, որ խեղված են նրանց ձեռքերի և ոտքերի ոսկորները, իսկ ծնոտն ու գանգը դեֆորմացվել է:

Շուրջ 75 անոմալիա է հայտնաբերվել: Դա մատնանշում է այն, որ հնում զարգացման արատներն ավելի տարածված են եղել, քան այժմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել