Մեր օրերում ոչ բոլոր կանայք են պատրաստ երեխա ունենալ 25 տարեկանում, ոմանք նախընտրում են ընտանիքի ձևավորման արևմտյան մոդելը՝ երեխայի ծնունդը պլանավորելով 30-ին մոտ, երբեմն նույնիսկ՝ 30-ից հետո։ Ոմանց մոտ դա առանց խնդիրների է ստացվում, ոմանք էլ սակայն դժվարությունների են բախվում։ Պարզվում է, հնարավոր է իմանալ, թե երբ կինն այլևս չի կարող հղիանալ։ 

Օվարիալ պահուստը և դրա ազդեցությունը պտղաբերության վրա

Related image

Օվարիալ պահուստով որոշվում է կնոջ բեղմնավորման ու հաջող հղիություն տանելու ունակությունը։ Ձվարաններում երեք տիպի ձվաբջիջ կա. ոչ հասունները, նրանք, որոնք ընտրված են հասունանալու համար և պատրաստվում են ձվազատման կոնկրետ փուլում և նրանք, որոնք ատրոֆիայի են ենթարկված կամ մահացած են։ Ձվաբջիջները գտնվում են ֆոլիկուլներում, որոնք սնում են նրանց այնքան ժամանակ, մինչև որ դրանք հասունանում են (դրանց մեծ մասը այդպես էլ չեն հասունանում)։ Ամեն ամիս հասունացման համար անհաս ձվաբջիջների որոշակի քանակություն է վերցվում, որոնց մի մասը ձվազատվում են, մնացածը՝ մահանում։

Ձվարանային ցածր պահուստ

Related image

Տարեցտարի ձվաբջիջների քանակությունը փոքրանում է, այդ պատճառով էլ տարիքը համարվում է կարևոր գործոններից մեկը, որով որոշվում է ցածր ձվարանային պահուստը։ Սակայն պետք չէ կարծել, թե դա միակ գործոնն է։ Պատահում է, որ երիտասարդ աղջիկների մոտ ձվարանային պահուստն ավելի ցածր է լինում, քան 40-ամյա կանանց մոտ։ Նման դեպքերում կարող են իրենց դերն ունենալ գենետիկան կամ շրջակա միջավայրը, վատ սովորությունները։

Ինչն է ավելի հաճախ ազդում ձվաբջիջների սպառման վրա.

1. Երբ հեռացվում է ձվարաններից մեկը

2. Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները

3. Ձվարանների վիրահատությունները

4. Աուտոիմունային հիվանդությունները

5. Միզասեռական համակարգի տարբեր բորբոքումները

Ինչ անալիզներ է պետք հանձնել ձվարանային պահուստը որոշելու համար

1. Հակամյուլերների հորմոնի անալիզ, որ կարելի է հանձնել դաշտանային ցիկլի ցանկացած օր

2. Ներարգանդային ՈՒՁՀ՝ դոպլերոմետրիայով. հանձնել դաշտանային ցիկլի 3-5 օրերին։

Պտղաբերության հետ կապված հնարավոր խնդիրների նախանշանները

1. Ոչ նորմալ դաշտան (երբ արյունահոսությունը սովորականից ծանր կամ թեթև է լինում)

2. Ոչ կանոնավոր ցիկլ

3. Դաշտանի բացակայություն

4. Ցավոտ դաշտանային ցիկլ

5. Հորմոնալ խնդիրներ (կարող են այսպիսի ախտանիշներ լինել. պզուկներ են առաջանում, շրթունքի վերին հատվածում, կրծքի վրա և կզակին մազեր են աճում, ավելանում է քաշը, մազերը բարակում և կոտրվում են)։

Ե՞րբ գնալ բժշկի.

Մինչև 35 տարեկան կանայք, որոնք փորձում են հղիանալ մեկ տարվա ընթացքում, սակայն չեն կարողանում, պետք է բժշկի դիմեն։ 35-ն անց կանայք պետք է դա անեն կես տարվա փորձերից հետո։ Պետք է հանձնել վերոհիշյալ անալիզները, ինչպես նաև արյան և մեզի անալիզ։ Տղամարդիկ այդ դեպքում պետք է սերմնահեղուկի անալիզ հանձնեն։

Պահպանեք ձեր առողջությունը և հոգ տարեք դրա մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել