Armsport.am-ը գրում է.

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի` ՊՍԺ-ի հետ ոչ-ոքիից հետո (1:1) կիսվել է տպավորություններով.

«ՊՍԺ-ի հետ երկու ոչ-ոքին վատ արդյունք չէ, քանի որ հիմա մենք փոքր-ինչ առավելություն կունենանք, եթե ավարտենք այնքան միավորով, որքան նրանք:

Անկեղծ ասած` մենք չէինք սպասում, որ «Լիվերպուլը» կպարտվի Բելգրադում, այնպես որ հիմա «Ցրվենա Զվեզդան» ևս պայքարում է փլեյ-օֆֆ դուրս գալու համար:

Բուֆոնը լավ գիտի Ինսինյեին, բայց Լորենցոն էլ` նրան: Ջանլուիջին, ինչպես միշտ, ցույց տվեց, որ հիանալի մարզավիճակում է: Ես շատ հին ընկերների հանդիպեցի, բայց իմ նախկին ֆուտբոլիստներն ինձ միշտ պատժում են:

Անցած անգամ այդպես արեց Դի Մարիան, հիմա էլ` Բերնատը, ով oգտվեց միակ հնարավորությունից»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Հիշեցնենք` իտալացի մասնագետն ու իսպանացի ֆուտբոլիստը միասին աշխատել են Մյունխենի «Բավարիայում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել