Yerkir.am-ը գրում է.

2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանից «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, արդյոք վարկերի հետևանքով սև ցուցակները հնարավոր է բեռնաթափվեն գյուղացիական տնտեսության համար:

 «Գյուղացիական տնտեսությունում ընդգրկված աշխատակիցները, ովքեր վարկերի կարիք ունեն, որպեսզի տնտեսություն զգացնեն, բայց խնդիրներ ունեն վարկը ներգրավելու, քանի որ տարիներ շարունակ սև ցուցակում են վարկերը ուշացնելու պատճառով»,-ասաց նա:

Գևորգյանն արձագանքեց, որ վարկերի բեռնաթափման որոշակի գործողություններ արդեն իսկ իրակացվել են:

 «Բայց պետք է ուշադիր լինենք, որ եթե այդ վարկերը ներդրվել են գյուղատնտեսության մեջ, հասկանալի է, բայց եթե ոչ նպատակային են օգտագործել` արդյոք պետք է գնանք զիջումների»,-ասաց նա:

Գևորգյանը նաև հավելեց, որ 3-ից 10 մլինիոնով վարկերի ծրագիրը շարունակվելու է և ավելի մեծ ծավալ են տրամադրելու ծրագիրին:

«Որովեհտև փորձը ցույց տվեց, որ 17 թ-ին միջին վարկային պորտֆելը 4, 2 մլն էր, 18-ին 5 մլն էր և նպատակային օգտագործումն աննխադեպ բարձր է եղել, իսկ դա նշանակում է գյուղտնտեսության եկամտաբերությունն աճել է, 16 մլրդի կարգի հոկտեմբերին վարկ էր տրամադրվել»,-ասաց նա:

Բագրատյանը նաև հետաքրքրվեց` երբ են ծրագրում վերջապես առաջին գյուղացիական տնտեսությունների ապահովագրման ծրագիր ներդնեն: Նախարարի պաշտոնաատարը նշեց, որ ապահովագրության հարցը պիլոտային ծրագրով իրականացվելու է 2019թ-ի առաջին երկու ամսիներին:

«Պիլոտը կվերաբերի մեկ կամ երկու մշակաբույսերի, մեկ կամ երկու մարզում: Վերջնաժամկետ սահմանել ենք 2019-ին որպեսզի գյուղատնտեսական սեզոնը սկսելուց առաջ ապահովգարական փաթեթը վաճառենք, որի 65%-ը կլինի պետական սուբիսդավորմամբ»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել