Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Հայ դատի գրասենյակը (ANCA), անդրադառնալով նոյեմբերի 6-ին կայացած Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներին, տեղեկացրել է, որ Կոնգրես են անցել մի շարք հայազգի օրենսդիրներ:


Կազմակերպության ֆեյսբուքյան էջում նշվում է, որ խոսքն Աննա Աստվածատուրյան Թըրքոթի, Էնթոնի Բրինդիզիի, Աննա Էշուի և Ջեքի Սփիրի մասին է:

Հայտնի է, որ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Աննա Աստվածատուրյաննառաջադրվել էր Մեն նահանգի Ուեսթբրուք քաղաքից:

«Աննան Բաքվի ջարդերի պատճառով ընտանիքի հետ փախուստի դիմած փախստական է, որն Արցախի անկախության հարցով միջազգային հարգանք վայելող փաստաբան է: Աննան երկրորդ անգամ է Կոնգրեսի անդամ ընտրվում»,-նշվում է կայքում:

Մինչդեռ Նյու Յորքից առաջադրված դեմոկրատ Էնթոնի Բրինդիզին, որն ընտրվել է Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականների ժառանգ է: Նրա նախնիները ծնվել են Արևմտյան Հայաստանում, իսկ Ցեղասպանության ժամանակ գաղթել են Հալեպ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել