Tert.amLife-ը գրում է.

Դերասանուհի Էմմա Մանուկյանը նոր ֆոտոշարք է անցել, որն իրականացվել է նոր ներկայացման համար: Դերասանուհին ֆոտոշարքում ներկայանում է համարձակ կնոջ կերպարում, ինչպիսին իր հերոսուհին է: Էմման լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին և մանրամասներ պատմել թատերական նոր աշխատանքից:

Դերասանուհին պատմեց, որ այս շրջանում զբաղված է «Ժամանակի մեքենա» ներկայացման մեջ, որտեղ ներկայանում է դերասան Կարեն Բարբարյանի հետ: Թատերական դրամայի հիմքում Վահե Քոչարի համանուն պիեսն է, ներկայացման ռեժիսորն Ալլա Բունիթայանն է: Ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին նոր հիմնադրված «Գամմա» հեղինակային թատրոնում:

 

«Ներկայացումը մի կնոջ մասին է, որն ուզում է վերադառնալ իր առաջին ամուսնու մոտ ու սկսում է ժամանակի մեքենան աշխատեցնել, որպեսզի վերադառանա իր առաջին ու միակ սիրուն: Գործողություններն այնպես են դասավորվում, որ նա ստիպված  է լինում ներկայացման ողջ ընթացքում՝ մոտավորապես 1 ժամ 15 րոպեում, ապրել իր նախորդ 8 տարվա կյանքը: Նա հանդիպում է իր կյանքի բոլոր տղամարդկանց՝ թմրամոլի, հոգեբանի, վերապրում է բոլոր դեպքերն ու հասնում ամուսնուն, բայց թե ինչ է լինում դրանից հետո, կթողնեմ բացահայտեն այն մարդիկ, որոնք կդիտեն ներկայացումը»,-ասաց նա:

Էմման նշեց, որ նոր ֆոտոշարքում ներկայանում է իր հերոսուհու՝ Դորայի կերպարում: Դերասանուհու խոսքով, բացի համարձակությունը, այդ կնոջ կերպարն իր համար հետաքրքիր է նրանով, որ մեկ ներկայացման ընթացքում նա, անցնելով ժամանակի մեքենայի միջով, միանգամից չորս տարբեր կերպար է խաղում՝ կյանքի տարբեր փուլերի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել