Yerkir.am-ը գրում է.

Կամերունում անհայտ զինված անձինք դպրոցից առևանգել են 79 երեխայի, ինչպես նաև` դպրոցի տնօրենին ու վարորդին. հայտնում է ru.euronews.com-ը:

Կամերունի անվտանգության ուժերը զանգվածային գործողություն են սկսել նրանց որոնման ուղղությամբ:

Դեռ հայտնի չէ` ով է  կանգնած կատարվածի հետևում: Կամերունի իշխանությունները մեղադրում են անջատողականներին, սակայն երկրի խոշորագույն անջատողական խմբավորումը հերքել է իր մասնակցությունը կատարվածին:

Որոշ տեղեկությունների համաձայն` առևանգիչներին գումար հարկավոր չէ: Նրանք պահանջում են փակել դպրոցները, որտեղ երեխաներին կրթում են ֆրանսերեն լեզվով:

Երեխաներից մեկը, որին չեն տարել,  պատմել է, որ երբ առևանգիչները ներս են մտել, իրենք թաքնվել են մահճակալների տակ, սակայն նրանց ստիպել են դուրս գալ և գնալ բակ: Որոշ երեխաների ծեծել են:

Առևանգումը տեղի է ունեցել Բամենդա քաղաքից ոչ հեռու` Կամերունի անգլալեզու շրջանում: Այստեղ անգլալեզու փոքրամասնությունը բողոքում է  խտրականությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել