Yerkir.am-ը գրում է.

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ոչ կանդամագրվի ՔՊ-ին, ոչ էլ կմասնակցի քարոզարշավին: Այս մասին նա հայտնեց խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին:

«Հաշվի առնելով այն, որ զինված ուժերը քաղաքական գործընթացներից դուրս պետք է լինեն, ես կարծում եմ, որ պաշտպանության նախարարի` որևիցե կուսակցության մեջ ներգրավվելը այնքան էլ ճիշտ չէ»,- ասաց Տոնոյանը:

Նա հայտնեց, որ չի առաջադրվի ՔՊ ռեյտինգային ցուցակով: «ՔՊ քարոզարշավին էլ չեմ մասնակցելու, որովհետև պետք է ապահովեմ զինված ուժերի դուրս լինելը քաղաքականությունից»,- ասաց Տոնոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել