Yerkir.am-ը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ՊՆ ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններից  հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմանի հեռախոսակապ է գործում:

Haqqin.az-ը դիմել է Ադրբեջանի ՊՆ` տվյալ հայտարարությունը մեկնաբանելու համար: Կայքին հայտնել են, որ կապը նախարարությունների միջև չէ, Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ընտրվել է պատասխանատու անձ, որը պետք է կապ հաստատի Հայաստանի հետ` շփման գծում իրավիճակի հետ կապված, սակայն նա Ադրբեջանի ՊՆ աշխատակիցը չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել