Armtimes.com-ը գրում է.

Ավելի լավ, որ առաջ են տանում, վա՞տ է, մենք ուրախ ենք դրա համար: Լրագրողների հետ զրույցում նման կերպ մեկնաբանեց Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ «Կենտրոն» հ/ը-ից Պետրոս Ղազարյանը տեղափոխվում է «Հանրային» հեռուստաընկերություն:

Հարցին՝ տեղեկություններ կան, որ Ղազարյանը լինելու է ԲՀԿ-ի ցուցակում, Ծառուկյանն ասաց. «Պետք է քննարկենք, կարողա ինքը չցանկանա, ծանրաբեռնված լինի»:

Նա վստահեցրեց, որ իր եւ Պետրոս Ղազարյանի միջեւ տարաձայնություններ չկան: «Մենք ոչ մեկի հետ խնդիր չունենք, յուրաքանչյուր մարդ իր ճակատագիրն ինքն է որոշում»:

Ի դեպ, մամուլը գրել էր, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ քիչ քվե ստանալու համար Ծառուկյանը թեկնածուների հետ տարաձայնություններ է ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել