ԱՄՆ-ում Վանդերբիլթի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ ծխելն անհրաժեշտ է թողնել մինչև 45 տարեկանը: Գիտնականները տվյալ եզրակացությանն են հանգել շուրջ ինը հազար մարդու մասնակցությամբ գիտափորձից հետո, գրում է Daily Mail-ը:

16 տարի կամավորներին հետևելուց հետո մասնագետներն արձանագրել են, որ հինգ տարվա ընթացքում ծխելը թողնելը 38 տոկոսով նվազեցնում է ինֆարկտ, կաթված ստանալու հավանականությունը, ինչպես նաև սրտի հետ կապված մյուս խնդիրների: Սակայն ժամանակի ընթացքում վերականգնումը դանդաղում է: Անգամ 16 տարի անց ծխելը թողելուց հետո դրա ոչ բոլոր բացասական հետևանքներն են անհետացել:

Հետազոտողների կարծիքով՝ ծխելը պետք է թողնել 45 տարեկանից ուշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել