Ճապոնական Hitachi-Omron Terminal Solutions ընկերությունը, առաջինը երկրում, ստեղծել է արհեստական բանականությամբ բանկոմատ, որը պետք է պայքարի խաբեբաների դեմ, հաղորդել է Kyodo գործակալությունը:

Սարքավորումը հագեցած է մի քանի տեսախցիկներով, որոնք ոչ միայն տեսագրում են, այլև վերլուծում օգտվողի արտաքինն ու վարքագիծը: Օրինակ, եթե հաճախորդը գործարքի պահին սկսի խոսել հեռախոսով, ապա այն անմիջապես կընդհատվի և բանկոմատի էկրանին համապատասխան ծանուցում կերևա: Նույնը կկատարվի նաև եթե բակոմատին մոտենան մուգ ակնոցներով, դիմակով և դիմագծերը թաքցնող այլ իրերով: Սկզբում նրանց կառաջարկվի հանել այդ աքսեսուարները, իսկ պահանջը չկատարելու դեպքում դրամ հանելու կամ փոխանցելու ոչ մի գործարք հնարավոր չի լինի կատարել: Սարքը նաև ընդունակ է ինքնուրույն եզրահանգումներ անել և որոշումներ ընդունել՝ կախված իր իսկ կողմից կազմված նախադեպերից:

Ընկերությունը նախատեսում է կատարելագործել տեխնոլոգիան և բանկոմատների արտադրությունն սկսել 2019 թ.-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել