Օգտատերերը ծիծաղել են հնգամյա չինացի երեխայի ռեզյումեի վրա, ենթադրելով, որ այն գրված է նրա ծնողների կողմից, հաղորդել է The Daily Mail-ը:

15 էջանոց փաստաթղթի մեջ ասվում է, որ տղան յուրահատուկ անձնավորություն է՝ խիստ բնավորությամբ և կյանքի հարուստ փորձով: Ռեզյումեից դատելով, երեխան անգիր հիշում է չինական 100 դասական բանաստեղծություն, տարեկան կարդում է անգլերեն լեզվով 500 գիրք, երբեք չի լացում բժշկին այցելության ժամանակ և սիրում է լաբորատոր փորձեր իրականացնել: Ավելին, նա տարբերում է 1.5 հազար չինական հիերոգլիֆ և անգլերեն լեզվով օրագիր է վարում:

Լրագրողները ենթադրել են, որ ռեզյումեն կազմել են տղայի ծնողները, նրան միջազգային լավագույն դպրոցում տեղավորելու նպատակով: Այդ պատճառով նշվում է նաև, որ տղան շատ է ճամփորդում, մասնակցում է սպորտային միջոցառումների և հոգ է տանում երկամյա եղբորը:

Ռեզյումեն ընդգրկում է նաև տղայի զբաղվածության գրաֆիկը. շաբաթվա ընթացքում նա ունի դաշնամուրի 5, տրամաբանական մտածողության 3, «համապարփակ մարզումների» 3, հիերոգլիֆների ուսումնասիրության 3, մաթեմատիկայի 2, բոլոր տեսակի սպորտաձևերի 2-ական պարապմունքներ: Դատելով գրաֆիկից տղան տքնում է առանց հանգստյան օրերի:

Փաստաթղթում նշվում է, որ տղան ունի հարուստ և շռայլ հայր, խելացի և իր վրա վստահ մայր, հաճելի եղբայր: Երկու ծնողն էլ ավարտել են Շանհայի հեղինակավոր համալսարանները և բարձր պաշտոններ են զբաղեցնում աշխարհի խոշորագույն կորպորացիաներում:

Օգտատերերի մի մասը ծիծաղել է տղայի իդեալական ռեզյումեի վրա, իսկ մյուս մասը՝ խղճացել գերծանրաբեռնված երեխային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել