Yerkir.am-ը գրում է.

ԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի` ՌԴ այցի հնարավորությունը մշակվում է, սակայն հստակ ժամկետների մասին դեռ վաղ է խոսել: Այդ մասին ասել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին. հայտնում  է РИА Новости-ն: Նա նշել է, որ Պետդումայում հույս ունեն, որ այցը կկայանա մինչև տարեվերջ:

Սլուցկին հավելել է, որ ՌԴ-ն մեծ նշանակություն է տալիս Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորմանը և պատրաստ է այդ հարցով երկխոսություն զարգացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել