ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Երևանում ԼԳԲՏ ֆորում անցկացնելու մասին տեղեկություններին:

Անդրադառանալով հարցին՝ արդյոք տեղեկություններ ունի՞՝ ԼԳԲՏ ֆորումը կանցկացվի՞ Երևանում։ Ոստիկանապետը պատասխանեց, որ ՀՀ-ում այդ ֆորումը չի անցկացվի։

Անդրադառնալով ճշտող հարցին՝ ոստիկանապետն անցկացմանը դե՞մ է, Վալերիյ Օսիպյանն ասաց․
«Ինքս նաև նպատակահարմար չեմ գտնում, որպեսզի անցկացվի՝ անվտանգությունից ելնելով, հաշվի առնելով ռիսկերը։ Մենք ինքներս էլ բացատրական աշխատանքներ տարանք, որպեսզի ՀՀ տարածքում տեղի չունենա այդ հավաքը։ Օրեր առաջ տեսանք, թե հարևան Վրաստանում ինչ տեղի ունեցավ, թեպետ ոստիկանությունը պատրաստ էր անվտանգության ապահովման համար ցանկացած միջոցառման»,- նշեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել