Armsport.am-ը գրում է.

Կրեմլն այսպես, թե այնպես կհետևի ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների արդյունքներին: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. տեղեկացնում է РИА Новости-ն:

«Դե, մենք հետևում ենք ԶԼՄ-ների հրապարակումներին, մենք, բնական է, հետևում ենք տվյալներին: Այդ պատճառով, իհարկե, այսպես, թե այնպես կհետևենք»,- ասել է նա` պատասխանելով համապատասխան հարցին:

Նշենք, որ ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին կանցկացվեն միջանկյալ ընտրություններ, որոնց արդյունքում վերընտրվելու են 100 սենատորներից 35-ը, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, նահանգների ու տարածքների 39 նահանգապետեր: Ընտրությունները միջանկյալ են համարվում, քանի որ կկայանան երկու նախագահական ընտրությունների միջակայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել