«Էդմոն Մարուքյանի հետ «ապահարզանի» թանաքը դեռ չչորացած՝ Արամ Սարգսյանը շտապել է Խաչատուր Քոքոբելյանի «դուռը»՝ «Հանրապետություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինք ձևավորելու բանակցությունների:

Նախնական համաձայնությունն արդեն կայացել է: Արևմտամետների դաշինք կձևավորվի, որի ցուցակը կազմվելու է 50/50 համամասնությամբ: Անվանումը դեռ քննարկում են: Գործելու է նախորդ ընտրությունների ժամանակ «ԱԴ»-ի հայտարարած սկզբունքը՝ ցուցակի բոլոր թեկնածուները կպահեն իրենց տեղերը, ինքնաբացարկի դիմումներ չեն պարտադրվի՝ ոչ մեկն իր տեղը որևէ հանգամանքում չի զիջի մեկ ուրիշին: Եթե որևէ կուսակցություն ցուցակ է բերում որևէ անկուսակցական հանրային գործչի, ապա վերջինս իրեն վստահած կուսակցության քվոտայով է տեղ զբաղեցնում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել