ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Նիկոլայի Մեդվեդևին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի լրատվական ծառայությունից։

Հրամանագրում, մասնավորապես, ասված է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 14-րդ հոդվածը.

Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման, ինչպես նաև կինեմատոգրաֆիայի ասպարեզում ներդրած նշանակալի ավանդի համար Արմեն Նիկոլայի Մեդվեդևին պարգևատրել Պատվո շքանշանով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել