168.am-ը գրում է.

Միլիարդատեր Իլոն Մասքն անցել է Լոս Անջելեսի տակ իր The Boring Company ընկերության կողմից կառուցված թունելով: Արդյունքը նա ցուցադրել է իր Twitter-ում։

«Անցա թունելի ամբողջ երկարությամբ: Տագնապալիորեն երկարատեւ էր: Պատրաստվում ենք բացմանը դեկտեմբերի 10-ին»,- գրել է նա՝ կցելով շարժման ընթացքի կեսրոպեանոց տեսագրությունը:

Մասքի պնդմամբ՝ ավտոմոբիլները կարող են թունելով երթեւեկել ժամում շուրջ 200 կիլոմետր արագությամբ՝ գտնվելով հատուկ էլեկտրական սահուղիների վրա: Դրա շնորհիվ Վեսթվուդից մինչեւ Լոս Անջելեսի կենտրոն ճանապարհը կտեւի ընդամենը հինգ րոպե:

Ենթադրվում է, որ գետնի տակ կկառուցվի թունելների 30-մակարդականի համակարգ, դրանցում կառամատույցները կտեղափոխվեն ավտոմատ: Ապագայում The Boring Company-ն պատրաստվում է տրանսպորտային թունելներ կառուցել Նյու Յորքի, Ֆիլադելֆիայի, Բալթիմորի եւ Վաշինգտոնի միջեւ: Իր նոր նախագծի մասին Մասքը հայտարարել էր տակավին 2016 թվականի դեկտեմբերի վերջին: Նա գանգատվել էր, որ իրեն շատ են նյարդայնացնում քաղաքի խցանումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել