Կատուների շատ սովորություններ բացատրություն չունեն, այդ իսկ պատճառով հաճախ թվում է, թե նրանք ցանկանում են վնասել, կամ նրանց հետ ինչ-որ բան այն չէ։ Բայց իրականում նրանց շատ արարքներ իրենց պատճառներն ունեն։

Ահա այդ պատճառներից մի քանիսը։

Իրենց որսը բերում են տիրոջ մոտ

Հավանաբար շատերին է ծանոթ, երբ կատուն իր որսը բերում է տիրոջ մոտ։ Ոմանք մկներ են բերում, ոմանք՝ թռչուններ։ Այս հատկությունը կենդանիների մոտ զարգացած է այն բանի համար, որ նրանք իրենց ձագերին որս անել սովորեցնեն։ Եթե կենդանին ձագ չունի, նա իր որսը բերում է տիրոջ մոտ, որպեսզի նրան որս անել սովորեցնի։

Խմում են ծորակից և անգամ զուգարանից

Կատուները բնազդաբար չեն մոտենում անշարժ ջրին, քանի որ այն կարող է ոչ այնքան մաքուր և թարմ լինել, այդ իսկ պատճառով էլ հոսող ջրից են խմում։ Պատճառներից մեկն էլ կարող է լինել այն, որ ջրի համար նախատեսված տարան շոտ փոքր է կամ հոտ է գալիս դրանից կամ էլ այն գտնվում է ուտելիքին շատ մոտ։

Սրում են եղունգները

Եթե ձեզ թվում է, որ կատուներն ուղղակի փչացնում են ձեր կահույքը կամ էլ գորգերը, ապա դուք սխալվում եք։ Եղունգներ սրելը նրանց համար շատ կարևոր գործընթաց է։ Դա նրանք անում են այ բանի համար, որ նրանց եղունգներն անընդհատ թարմանան։

Թաքնվում են հիվանդության ժամանակ

Կատուների հիվանդության ամենակարևոր նախանշանն այն է, որ նրանք սկսում են թաքնվել։ Այս կերպ կենդանին փորձում է իրեն ավելի անխոցելի զգալ։ Այս պարագայում ամենաճիշտ որոշումը կենդանուն անասնաբույժի մոտ տանելը կլինի։

Սեղանի և դարակների վրայից իրեր են գցում

Եթե ձեր կատուն անընդհատ ձեր իրերը վայր է գցում, ապա դա ամենևին էլ չի նշանակում, որ  նա չարաճճիություն է անում։ Այս կերպ նա մարզում է իր որսորդական հմտությունները։ Այս խաղը կատվազգիների բնական վարքն է որսի ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել