Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 74 շենքի դիմաց բախվել են Գուգարք գյուղի բնակիչ, 26-ամյա Աշոտ Սաքանյանի վարած Mercedes մակնիշի 35 QՏ 203 համարանիշի և Վանաձոր քաղաքի Սունդուկյան փողոցի բնակիչ, 36-ամյա Արման Գրիգորյանի վարած Opel մակնիշի C 107 TA 161 RUS համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը գլխիվար շրջվել է, իսկ Ա. Սաքանյանի ուղևոր, համագյուղացի, 12-ամյա Արեն Սաքանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5 վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատջար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել