Tert.am-ը գրում է.

Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանության գործով մեղադրվող 22-ամյա Արման Ջանջուղազյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արման Ջանջուղազյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանը: «Դատարանի որոշումը չափից ավելի խիստ եմ գնահատում»,-ասաց նա և նշեց, որ միտում չի տեսնում դատարանի այդ որոշման մեջ, քանի որ գործի քննությունը նորմալ ընթացել է: Նա ասաց, որ դեռ որոշում չեն կայացրել՝ բողոքարկելու են դատավճիռը, թե ոչ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել