Օումուամուա (Ou0muamua) անունով երկնաքարը հայտնաբերվել է 2017 թվականի հոկտեմբերի 19-ին։ Այն Արեգակնային համակարգում հայտնաբերված առաջին երկնաքարն է, որը եկել է միջաստղային տարածությունից։ Հայտնաբերման պահից սկսած՝ այն գտնվում է մասնագետների ուշադրության կենտրոնում։ Նոր ուսումնասիրության մեջ նշվում է, որ տվյալ օբյեկտը կարող է արևային առագաստ լինել, որը մեր համակարգ է ուղարկվել այլ քաղաքակրթության կողմից նոր կյանքեր հայտնաբերելու համար։

Այս տարօրինակ օբյեկտը միանգամից հետաքրքրեց գիտնականներին։ Հարվարդի Սմիթսոնովսկի կենտրոնի գիտնականներն իրենց հետազոտության մեջ նշում են, որ այն կարող է արհեստածին լինել։ Նրանք նշում են, որ արևային առագաստը մի հարմարանք է, որը արևի լույսն օգտագործում է շարժման համար։

Գիտնականներն այս եզրակացությանն են եկել օբյեկտի վարքի և նրա արագացումների ուսումնասիրության արդյունքում։ Գիտնականները կարծում են, որ երկնաքարի արագացումները կապված են արևային ճառագայթման հետ, որը և փոխում է «առագաստի» ուղղությունը։

Այս պահին երկնաքարը շարժվում է 44 կմ/վրկ արագությամբ։ Նրա երկարությունը կազմում է 400 մետր, իսկ լայնությունը՝ 40 մետր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել