Tert.am-ը գրում է.

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ «Կենտրոն« հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանն առաջիկայում, հնարավոր է, տեղափոխվի «Հանրային» հեռուստաընկերություն:

Նա տեղեկացրեց, որ առաջիկայում ևս մեկ հաղորդում են ունենալու հարցազրույցի ձևաչափով, և հնարավոր է, որ դա վարի Պետրոս Ղազարյանը:

«Այժմ հեռուստաընկերության և  հաղորդավարի միջև բանակցություններ են ընթանում»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել