Aysor.am-ը գրում է.

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը հստակ որոշել է՝ մասնակցելու է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանի արտահերթ ընտրություններին և ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Աջափնյակ, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում։

Նա այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ընտրություններից հետո միայն թիմը կորոշի՝ ինքը մնալու է խորհրդարանո՞ւմ, թե՞ կգործուղվի կառավարություն։

«Մենք թիմով որոշում կկայացնենք՝ ինչպես ենք վարվելու։ Մի բան հստակ է՝ մեր որոշումն է ունենալ թե՛ լավ կառավարություն, թե՛ լավ Ազգային ժողով», - ասաց նախարարի պաշտոնակատարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել