Armsport.am-ը գրում է.

Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը, ով վերջին շրջանում հանդես էր գալիս դանիական «Էսբերգ» ակումբում, հայտարարել է 35 տարեկանում պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու որոշման մասին.

«Կարծում եմ՝ այժմ պետք է պարզապես կանգ առնեմ: Ես այստեղ եմ, որպեսզի ֆուտբոլ խաղամ, ոչ թե անընդհատ ապաքինվեմ վնասվածքներից:

Ցանկանում էի հնարավորինս երկար հանդես գալ, սակայն դա հնարավոր չէ: Ինձ մնում է շնորհակալություն հայտնել բոլոր ակումբներիս և թիմակիցներիս: Ես միայն դրական զգացմունքներ ունեմ, քանի որ հիանալի ժամանակներ եմ ապրել»,- վան դեր Վարտի խոսքը մեջբերել է Voetbalprimeur-ը:

Ռաֆայել վան դեր Վարտն «Այաքսի» ակադեմիայի սան է և այդ ակումբում հանդես է եկել 2000-2005 թվականների ընթացքում: Կարիերայի ընթացքում վան դեր Վարտը խաղացել է նաև «Համբուրգում», «Ռեալում», «Տոտենհեմում», «Բետիսում», «Միդտյուլանում»:

2001-2013 թվականների ընթացքում Ռաֆայել վան դեր Վարտը հրավիրվել է Հոլանդիայի հավաքական, որի կազմում ավելի քան 100 հանդիպում է անցկացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել