Մարզահամերգային համալիրում երեկ կայացավ «Թոփ մոդել ԱՊՀ-2018» գեղեցկության մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դարյա Բարանովան: BlogNews.am-ը ներկա է եղել մրցույթին և ներկայացնում է երեկոյի ամբողջական ֆոտոշարքն ու մանրամասները։

Մրցույթի եզրափակչին այս տարի մասնակցելու հնարավորություն ունեին 21 գեղեցկուհիներ, որոնք Հայաստան էին ժամանել ԱՊՀ տարբեր երկրներից: Հայաստանը մրցույթին ներկայացնում էին երեք գեղեցկուհիներ՝ Եվա Բաղդասարյանը, Վիկտորյա Մարգարյանն ու Թինա Հայրապետյանը:

Գեղեցկուհիները երեկոյի ընթացքում ներկայացան մրցութային 3 կերպարներով` սեքսուալ լողազգեստով, իրենց երկիրը ներկայացնող ազգային հագուստով և աշխարհահռչակ նորաձևության տների երեկոյան ու հարսանեկան զգեստներով, ինչպիսիք էին, օրինակ, Zuhair Murad-ը, Berta-ն և այլն։

Երեկոյի հատուկ հյուրերն էին երգչուհիներ Բուկատարան և Ջուսը:

_H2A7581 copy_H2A7563 copy_H2A7711 copy_H2A7467 copy

Մրցույթում անվանակարգերը բազմազան էին` «Միսս ժպիտ», «Միսս ընկերասիրություն», «Միսս ոճ», «Միսս հմայք»,  «Նոր դեմք», «Միսս ֆոտոմոդել», «Միսս բիկինի», «Հանդիսատեսի համակրանք» և այլն, այնպես որ, 21 մասնակիցներից և ոչ ոք առանց կոչման չմնաց։ Մեր երկրի ներկայացուցիչ Եվա Բաղդասարյանին, ում հեռուստադիտողները հիշում են մի շարք սերիալներից, հաջողվեց մրցանակային տեղ գրավել՝ դառնալով մրցույթի 4-րդ մրցանակակիր։

Ռուսաստանն արդեն երկրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվում մրցույթում։ Դարյա Բարանովան, ճանաչվելով ԱՊՀ լավագույն թոփ մոդել, ստացավ լավագույն միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունք, թանկարժեք թագ, գումարային պարգև, ճանապարհորդական ուղեգրեր, նվերներ միջոցառման բազմաթիվ գործընկերների կողմից, ինչպես նաև ճանաչված և առաջադեմ գովազդային գործակալությունների գովազդներին և նորաձևության ցուցադրություններին մասնակցելու հնարավորություն:

Նշենք, որ մրցույթը մեկնարկել էր դեռ հոկտեմբերի 25-ից։ Այս տարի միջազգային մրցույթին ներկայացվել էր բացառիկ՝ 10 հազարին մոտ հայտ, բայց կատարվել է խիստ ընտրություն, և ընտրվել են 30 գեղեցկուհիներ:

Լողազգեստով

Վիկտորյա Մարգարյան

_H2A7758 copy

Եվա Բաղդասարյան

_H2A7769 copy

Թինա Հայրապետյան

_H2A7784 copy

Մյուս մասնակիցները

_H2A7754 copy_H2A7717 copy_H2A7721 copy_H2A7761 copy_H2A7763 copy_H2A7725 copy_H2A7766 copy_H2A7730 copy_H2A7774 copy_H2A7778 copy_H2A7732 copy_H2A7736 copy_H2A7741 copy_H2A7745 copy_H2A7749 copy_H2A7780 copy_H2A7786 copy

Ազգային հագուստներով

Եվա Բաղդասարյան

_H2A7879 copy

Թինա Հայրապետյան

_H2A7896 copy

Վիկտորյա Մարգարյան

45410568_1062739447238053_6094580402867929088_n

Մյուս մասնակիցները

_H2A7805 copy_H2A7828 copy_H2A7842 copy_H2A7847 copy_H2A7857 copy_H2A7889 copy_H2A7892 copy_H2A7901 copy_H2A7921 copy

Երեկոյան զգեստներով

Վիկտորյա Մարգարյան

_H2A8003 copy

Եվա Բաղդասարյան

_H2A8012 copy

Թինա Հայրապետյան

45509181_920223591505942_3025065734247022592_n

Մյուս մասնակիցները

_H2A7983 copy_H2A7968 copy_H2A7979 copy_H2A7994 copy_H2A8011 copy_H2A8020 copy_H2A8034 copy_H2A8040 copy_H2A8055 copy_H2A8133 copy_H2A8122 copy_H2A8143 copy_H2A8158 copy_H2A8166 copy_H2A8177 copy_H2A8184 copy_H2A8194 copy

«Թոփ մոդել ԱՊՀ 2017» Յանա Ռուբցովա

_H2A7429 copy

«Երկրորդ Վիցե Միսս ԱՊՀ» Ռոմելլա Թամարյան

_H2A7427 copy_H2A7422 copy

«Միսս Հայուհի 2018» Արենա Զեյնալյան

_H2A7413 copy_H2A7412 copy_H2A7405

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել