Առանձնահատուկ «հաճույք» է դիտել, թե ինչպես են կես տարի առաջ Սերժին մերժող հավատարիմ հեղափոխական ավանտյուրիստները մանրից հելնում Նիկոլի շալակը՝ նրան մեղադրելով հեղափոխության սկզբունքները դավաճանելու, ծրագրային խոստումները չկատարելու մեջ: Նիկոլը չէր կարող դավաճանել հեղափոխությանը, որովհետև ոչ մի հեղափոխություն նա չի արել, ծրագիրն էլ չէր կարող չկատարել, քանի որ դա էլ չկար: Կային բազմաթիվ ամպագոռգոռ հայտարարություններ, և նա մինչ օրս հավատարիմ է այդ ոճին: Իր շալակը հելնողներն էլ պարզապես ոչ պաշտոն ստացան, ոչ էլ ապագա ԱԺ-ում են իրենց տեղը տեսնում...

Ու էս սաղ ժեխը հեսա սկսելու ա իրար ուտել: Այս ամենը տեղի է ունենալու կառավարության գործունեության բոլոր ոլորտներում կատաստրոֆիկ ցուցանիշների և իրենց կենցաղը պետության հաշվին բարելավող նորաթուխ չինովնիկների ֆոնին: Նենց որ, եթե ձեզ թվում է, որ ամենազզվելի տեսարաններն արդեն տեսել եք, ստիպված եմ հիասթափեցնել՝ ամեն ինչ դեռ առջևում է:

#դեբիլների_ապստամբություն
#հորքուրի_գանդիները

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել