Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրին հաջողվել է զգալիորեն կրճատել կախվածությունն օտարերկրյա զենք արտադրողներից՝ արտասահմանից ներկրվող զենքի ցուցանիշը 80 տոկոսից հասցնելով մինչև 35 տոկոս, գրում է թուրքական «Աքշամ» պարբերականը:

«Մենք ավելի ենք բարձրացնելու տեղական ռազմաարդյունաբերության ազդեցության ցուցանիշը: Վերջին տարիներին Թուրքիայի դեմ քաղաքական ու տնտեսական մի շարք հարձակումների ինտենսիվացումը կապված է հենց մեր՝ անկախ քաղաքականություն վարելու այս վճռականության հետ: Մենք հասնելու ենք մեր նպատակին, այն է՝ անկախ ու հզոր Թուրքիա», - ասել է Էրդողանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել