Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն, անդրադառնալով նոյեմբերի 5-ից Իրանի նկատմամբ ուժի մեջ մտնող նոր պատժամիջոցներին, նշել է, որ երկրի նավթային, առևտրային ու բանկային ոլորտները թիրախավորող պատժամիջոցները բացասական ազդեցություն չեն ունենա իրանցի ժողովրդի վրա:

Ինչպես նշում է The Guardian-ը, պետքարտուղարն ընդգծել է, որ «խիստ պատժամիջոցները կստիպեն Իրանին վերջ տալ ահաբեկչության ֆինանսավորման պրակտիկային»:

Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ-ի նախաձեռնած քայլերի արդյունքում «Իրանը կկտրվի նավթային շուկայից»:

Նշվում է, որ պատժամիջոցները կվերաբերեն նաև երկրի ֆինանսական հատվածը ներկայացնող 600 անձի ու ընկերության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել