BBC- ն արքայազն Չարլզի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանում, որն էկրան կբարձրանա նոյեմբերի 8-ին:

Քեմբրիջի դուքս Ուիլյամը BBC -ի թղթակցին պատմել է, որ մանկուց իրեն և եղբորը հայրը սովորեցրել էր արձակուրդներին զբաղվել այգիների տարածքի մաքրմամբ: Ուիլյամը նույնիսկ կատակել է, որ Չարլզը իրենց ծրագրավորել է աղբ հավաքելու. մենք հավաքում էինք աղբը և լցնում սև պարկերի մեջ: Երկար ժամանակ ես և եղբայրս կարծում էինք, որ ամբողջությամբ անում ենք այն, ինչ որ պետք է:

Արքայազն Հարրին ասել է, որ իրեն միշտ հիացրել է հոր՝ արքայազն Չարլզի դաստիարակության մեթոդները. նա միշտ ուղղորդել է մեզ, այլ ոչ թե պարտադրել, թե ինչ պետք է անել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել