Պոմպեյ քաղաքը կործանվել է 79 թվականին Վեզուվի հրաբխի ժայթքման պատճառով։ Քաղաքը գտնվում էր էպիկենտրոնից 20 կմ հեռավորության վրա։ Բնակիչների մեծ մասը ողջ-ողջ այրվել են, իսկ մյուս մասն էլ՝ տառապելով մահացել։ Հետազոտելով բնակիչների ոսկորները՝ իտալացի մասնագետները պարզել են, թե ինչպես են նրանք մահացել։

2018 թվականի սեպտեմբերի 18-ին լույս տեսավ իտալացի հնէաբանների գիտական հետազոտությունը, որտեղ նշվում են Պոմպեյի մնացորդների ուսումնասիրության արդյունքները։ Ոսկորների քիմիական հետազոտությունները ցույց են տվել, որ ոսկորների վրա առկա է հանքանյութ՝ կարմիր և սև գույնի։ Այս միացությունները հարուստ են երկաթով և օքսիդներով։ Այսպիսի բյուրեղներն ունեն օրգանական ծագում, ավելի պարզ ասած՝ ժայթքման ժամանակ Պոմպեյի բնակիչների արյունը սկսել է եռալ և գոլորշանալ։ Ավելի ուշ, երբ ջերմաստիճանը նվազել է, «արյան գոլորշին» սառչել է և բյուրեղացման ենթարկվել։

Հայտնաբերված ոսկորների մի մասը դեֆորմացված են եղել։ Դա վկայում է այն մասին, որ մահացածների գանգոսկրերը ներքին ճնշման պատճառով տրաքել են։ Մահը վայրկյանական է եղել։

79 թվականին տեղի է ունեցել խոշորամասշտաբ աղետ։ Վեզուվի հրաբխի ժայթքման պատճառով հռոմեական երեք քաղաք՝ Պոմպեյ, Գերկուլանում և Ստաբի, կործանվում են։ Աղետի էպիկենտրոնում ձևավորվում է ծխի սյուն՝ 33 կմ բարձրությամբ։

Նախնական հետազոտությունները ցույց են տալիս, որ ժայթքման հետևանքով 16 հազար մարդ է զոհվել։

Տեղանքում հայտնաբերված մնացորդները հրաբխային լավայի շնորհիվ բավականին լավ են պահպանվել։ Աղետի վայրում հետազոտությունները շարունակվում են մինչ այսօր։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել