Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս հրաժարվել սուրճից, որպեսզի նվազեցվի սթրեսի մակարդակը։ Բնականաբար, մենք բոլորս տարբեր ենք․ ոմանք իրենց առավոտը չեն պատկերացնում առանց սուրճի, այդ իսկ պատճառով էլ առանց կոֆեինի կյանքի ընտրությունն անհատական մոտեցում է պահանջում։ Բայց ամեն դեպքում, եթե դուք կարծում եք, որ առանց սուրճի չեք կարող արթնանալ և զգալ էներգիայի հոսքը, ապա ձեզ հարկավոր է փորձել նաև ուրիշ տարբերակներ։

Շոկոլադ

Մեկ կտոր դառը շոկոլադը սուրճի շատ լավ փոխարինող կարող է լինել։ Կակաոն իր մեջ պարունակում է վիտամիններ և հանքանյութեր, որոնք ակտիվացնում են ուղեղը և մի քանի ժամվա ընթացքում ուժ են հաղորդում մեզ։ Այս փոխարինողը նաև ունի շատ լավ առավելություն․ այն նպաստում է արյան մեջ «երջանկության հորմոնի»՝ սերոտոնինի ավելացմանը, այդ պատճառով համարձակորեն մի քանի կտոր շոկոլադ կերեք նախաճաշի ժամանակ։ Կարևորը հիշեք, որ այն իր մեջ մեծ քանակությամբ շաքար է պարունակում և պետք չէ այն ուտել դատարկ ստամոքսին։

Յոգուրտ

Փորձեք մեկ բաժակ սուրճը փոխարինել ավելի օգտակար յոգուրտով։ Այն իր մեջ պարունակում է մագնեզիում, որն էներգիայի բնական աղբյուր է։ Կարևորը հիշեք, որ նախընտրությունը պետք է տալ առանց լրացուցիչ նյութերի յոգուրտներին, քանի որ մրգային յոգուրտներն իրենց մեջ մեծ քանակությամբ շաքար և կոնսերվանտներ են պարունակում։

Ընկույզ

Ընկույզները հարուստ են վիտամին B-ով և մագնեզիումով, ինչի շնորհիվ այն օգտագործելուց հետո նոր ուժի և էներգիայի հոսք է սկսվում։ Այնուամենայնիվ, ընկույզ շատ օգտագործել նույնպես խորհուրդ չի տրվում, քանի որ այն իր մեջ շատ կալորիաներ է պարունակում։ Օրական խորհուրդ է տրվում 30 գրամ։

Եգիպտացորենի և վարսակի ալյուր

Եգիպտացորենի և վարսակի ալյուրը սուրճի շատ լավ փոխարինող է։ Նրա մեջ պարունակվող բարդ ածխաջրերը և մանրաթելերը բարձրացնում են կենսունակությունը, էներգիա են տալիս և բարձրացնում են ուղեղի ակտիվության մակարդակը։

Հատապտուղներ

Թարմ հատապտուղներն իրենց մեջ հակաօքսիններ են պարունակում, որոնք ազդում են ուղեղի և ներվային համակարգի աշխատանքի վրա և մարդուն դարձնում ավելի արդյունավետ և էներգիայով լեցուն։

Հավկիթ

Հավկիթը մեկ բաժակ սուրճի շատ լավ փոխարինող է։ Այն հարուստ է վիտամիններով, ածխաջրերով և պրոտեիններով, այդ իսկ պատճառով էլ շուտ վերականգնում է մարդու օրգանիզմը ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո։

Խնձոր

Խնձորը պարունակում է ֆրուկտոզ, որը բնական խթանող է և օգնում է մեր օրգանիզմին արթնանալ։ Այս միրգը մեր ուղեղին ստիպում է շուտ արթնանալ։ Բայց պետք է հիշել, որ մեկ խնձորի ազդեցությունը տևում է երկու ժամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել