Ադրբեջանի ԱԱԾ հատուկ նշանակության զորքերի կողմից Գյանջա/Գանձակ քաղաքում սպանվել են երկու անձ, որոնք ըստ պաշտոնական տեղեկության հանդիսանում են ահաբեկիչներ։

Գյանջայում սա առաջին դեպքը չէ, հատկապես քաղաքում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո, երբ քաղաքապետի դեմ մահափորձ եղավ, դրանից հետո բնակիչները ցույցեր էին կազմակերպել, այդ ցույցին մասնակից երիտասարդների մի մասը սպանվեցին նույն այդ ԱԱԾ զորքերի կողմից և կրկին ներկայացվեցին, որպեսզ ահաբեկիչներ։ Նրանց մի մասն էլ անհետ կորավ։

Սակայն ինչպես երևում է Գյանջայում իշխանությունը դեռ չի հանգստացել ու շարունակում է տեղացիներին ահաբեկել և պատերի տակ սպանել։ Հետագայում նրանց ներակայցնում են, որպես ահաբեկիչ։ Այդպիսին է Մադաթ Գուլիևի որդեգրած աշխատելաոճը և դա հաճույք է պատճառում Իլհամ Ալիևին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել