ՔՊ դարձած ՀՀԿ-ականների և ուղաթիռով ճամփորդությունների մասին նյութերից արդեն ժողովուրդս ալերգիա է ստացել։ Ու թքած, որ այդ բոլոր նյութերը հերքվում են ու իրենցից զուտ փորձնական և տրամադրություն ստուգող գործիք են ներկայացնում, բայց մարդիկ ակտիվ քննարկում և նեռվայնանում են այդ դեպքերից։

Չնայած այն հանգամանքին, որ դեռ երևի չի գտնվել այդ գոնե մեկ ՀՀԿ-ականը, ով իրեն կորցրած ոչխարի նման վազել ու ընկել է կանաչ դաշտը՝ ՔՊ կուսակցություն, չնայած դեռ որևէ մեկը չի նկատել, թե ինչպես են ամեն օր 10-15 կմ թռնում պետական ուղաթիռները, բայց դե դա մեզ հո չի խանգառում, որ նման թեմաների վրա անիմաստ ժամանակ ծախսենք։

Հա ու այնպես չի , որ սրա միակ մեղավորը Փաշինյանին ընդդիմադիր հատվածն է։ Սրա մեջ իրենց մեղքի բաժինը ունեն նաև հենց Փաշինյանի թիմակիցները, որոնք իմ կարծիքով սկսել են հին մեթոդներով ժողովրդի տրամադրություն ստուգել։

Ուշքի եկեք, օրը մեկի մասին տեղեկություն տարածելու ու հերքելու ընթացքում կամաց-կամաց կորում է որոշակի քանակությամբ վստահություն։ Նյութը կարդացած 100 անձից երևի միայն 50 հոգին է հետագա հերքումը կարդում, դե իմացեք, որ մնացած 50-ի մոտ տպավորովում է կեղծ տեղեկությունը։ Հաշվի առեք, որ ձեր դեմ հսկայական ուժ է աշխատում կեղծիքներ լցնելով, դուք էլ մի ավելացեք իրենց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել