Նյուրնբերգի Էրլանգենի համալսարանի մի խումբ գիտնականներ հայտնաբերել են, որ ցինկը և հիդրոքինոնները, որոնք շոկոլադի, թեյի, սուրճի և գինու մասն են կազմում, դանդաղեցնում են ծերացման գործընթացը: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Phys.org պորտալի կայքում:

Պարզվել է, ցինկն ակտիվացնում է հիդրոքինոնային խմբերը: Դրանք, իրենց հերթին, բջջի շնչառության ժամանակ օքսիդացման գործընթացի դեմ ստեղծում են բնական պաշտպանություն։

Ցինկը հիդրոքինոնի հետ առաջացնում է համալիր, որը ձևավորում է սուպօքսիդային դիսմուտազ ֆերմենտ, որն էլ իր հերթին պաշտպանում է օքսիդացման՝ օրգանիզմը քայքայող պրոցեսներից: Մետաբոլիզմի ժամանակ սուպերօքսիդը կանխում է օրգանիզմի քայքայումը՝ դանդաղեցնելով ծերացման գործընթացը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել