Armsport.am-ը գրում է.

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս հաղթել է «Բորնմութին» 2:1 հաշվով:

Այս խաղը դարձել է 900-րդը մանկունիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի մարզչական կարիերայում:

Դրանցում նա 586 հաղթանակ է տարել և 131 պարտություն կրել: Եվս 183 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

Իր կարիերայի ընթացքում 55-ամյա մասնագետը մարզել է «Բենֆիկան», «Լեյրան», «Պորտուն», «Չելսին», «Ինտերը», «Ռեալը» և նորից «Չելսին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել