Թվով 77 կամավորների մասնակցությամբ հետազոտության արդյունքում Հարվարդի համալսարանի գիտնականները հայտնաբերեցին, որ պլաստիկե տարաներից խմելը վնասակար է առողջության համար։

Ինչպես պարզվեց, պլաստիկե տարաներում շշալցված ըմպելիքների ամենօրյա գործածումը նպաստում է մարդու օրգանիզմում հատուկ քիմիական տարրի՝ բիսֆենոլ-А-ի խտության մեծացմանը։

Իր գործողության նշանակությամբ այս քիմիկատը նման է կանացի սեռական էստրոգեն հորմոնին։ Արյան մեջ դրա բարձր խտությունը հանգեցնում է երեխաների մոտ առողջական խնդիրների ի հայտ գալուն, կանացի վաղ սեռական հասունացման և նույնիսկ կարող է սադրել կանանց մոտ՝ կրծքագեղձի, իսկ տղամարդկանց մոտ` շագանակագեղձի քաղցկեղի առաջացմանը։

Ամեն օր պլաստիկե տարաներից խմելը շաբաթվա ընթացքում բիսֆենոլ– А-ի մակարդակն ավելացնում է 69%-ով։

Հայտնի է, որ ֆենոլներն ընդգծված գրգռող ազդեցություն ունեն և լավ են ներծծվում արյան մեջ, ինչը կարող է հանգեցնել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիային։ Վերջերս պարզվեց նաև, որ պլաստիկե տարաների բազմանգամյա օգտագործման կամ հաճախակի լվացման դեպքում բիսֆենոլ А-ն տարաներում առավելագույնս ակտիվանում է։

Այդ քիմիկատի նույնիսկ ամենաաննշան կոնցենտրացիան ունակ է խափանել հորմոնալ գեղձերի աշխատանքը և շագանակագեղձի քաղցկեղի առաջացման պատճառ հանդիսանալ տղաների մոտ։

Հետագայում երեխաների մոտ կարող են նկատվել աճի խնդիրներ, իսկ տղա երեխաների մոտ՝ սեռական օրգանների զարգացման հետ կապված խնդիրներ։

Բացի դրանից, երբ տղա երեխան հասնում է սեռական հասունության տարիքի, նրա մոտ կարող է խախտվել սպերմատոզոիդների ստեղծման պրոցեսը։

Մանկական կերերի պլաստիկե տարաները ևս զերծ չեն այս քիմիկատից։

Բիսֆենոլ А-ի վնասակար ազդեցությունն արդեն ապացուցված է լաբորատոր կենդանիների վրա։

Հղի կանանց պարագայում պլաստիկե տարաները կրկնակի են հակացուցված, քանի որ կարող է վտանգվել պտուղը։

Գիտնականները ենթադրում են նաև, որ բիսֆենոլ А-ն ի վիճակի է փոփոխել ԴՆԹ-ի կառուցվածքը, իսկ դա նշանակում է, որ մուտացիան փոխանցվում է ժառանգաբար։

Պլաստիկե տարաներում պարունակվող նյութերը վտանգ են ներկայացնում սրտանոթային համակարգի համար և կարող են շաքարախտ սադրել։ Գիտնականները միաձայն հայտարարում են, որ, թեև պլաստիկե տարաներում շշալցված ջրերի վրա նշված է պահպանման շատ երկար ժամկետ, այնուամենայնիվ, փակ տարայի մեջ եղած ջուրը կարող է փչանալ։

Պլաստիկե տարաների տաքացնելը, ինչն անում են ծնողները, երբ ուզում են տաքացնել իրենց երեխաների կաթը, բերում է հեղուկ պարունակության մեջ քիմիկատի հատկապես վտանգավոր քանակության ներթափանցման։

Այսպիսով, աշխատեք նվազագույնի հասցնել պլաստիկե տարաների հետ ձեր «շփումը», իսկ մանկական տարաների ընտրության հարցում նախապատվությունը տվեք ապակյա տարաներին։

Եվրոպայում և ԱՄՆ-ում արդեն նկատվում է պլաստիկե տարաներում շշալցված ջրի պահանջարկի նվազեցում, բայց պլաստիկե տարաներով հանքային ջրի համաշխարհային շուկան աճում է Ասիայի, Աֆրիկայի, Ավստրալիայի և Արևելյան Եվրոպայի հաշվին։

Կանադայի իշխանություններն արդեն հայտարարում են երկրում պլաստիկե տարաների գործածման հնարավոր արգելքի մասին։

Բացի Կանադայից, նմանօրինակ արգելանք կարող է կիրառվել նաև Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել