Եթե ձեր տղամարդը թույլ է տալիս իրեն հետևյալ արտահայտությունները, պետք է մտածել՝ արդյո՞ք նա ձեր տղամարդն է։

1. Դուք կնոջս հետ լավ ընկերուհիներ կդառնայիք։

2. Ինձ համար մեկ է՝ ինչ ես մտածում, ավելին՝ թքած ունեմ քո կարծիքի վրա։

3. Սեքսի ժամանակ դու իսկական տախտակ ես։

4. Կզարմանաս, բայց բանտում ինձ ավելի լավ էին կերակրում։ Հա՜, քեզ չէի ասե՞լ, որ նստել եմ բռնաբարության հոդվածով։

5. Գիտե՞ս, որ իմ կյանքում առաջինն ես։ Առաջ միայն տղամարդկանց հետ էի հանդիպում։

6. Ես երբեք չեմ ամուսնանա քեզ հետ։

7. Դե դու հասկանո՞ւմ ես, չէ՞, որ մեր հարաբերությունները լուրջ չեն։

8. Իմաստ չեմ տեսնում քեզ իմ ընկերների ու հարազատների հետ ծանոթացնելու։

9. Բոլոր տղամարդիկ էլ դավաճանում են, հաստատ եմ ասում։

10. Շատ խոսես, կլքեմ քեզ։ Ո՞ւմ ես պետք։

11. Նիհարեիր մի քիչ, թե չէ արդեն ամաչում եմ հետդ դուրս գամ։

12. Ես 30-ն անց կանանց հետ չեմ հանդիպում. ինչքա՞ն մնաց քեզ, 2 տարի՞։

13. Ափսոս, սկզբում ընկերուհուդ հետ չծանոթացա։

14. Մայրս քեզնից երիտասարդ տեսք ունի։

15. Կինը պետք է նստի տանը, ծառայի ամուսնուն ու ծննդաբերի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել