ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Եգիպտոս կատարած այցելության ընթացքում կանգ է առել Intermonticon Cairo Semiramis հյուրանոցում, որի համար վճարել է ավելի քան 95 հազար դոլար՝ գրում է The Hill-ը։

Այդ գումարը ներկայացվել է ծախսերի դաշնային հաշվետվության մեջ։ Նշվում է, որ փաստաթղթում չկա տեղեկություն այն մասին, թե քանի համար է վարձակալվել և կոնկրետ ինչպես են ծախսվել գումարները։

Նշվում է նաև, որ այդ հյուրանոցում 1 գիշերվա համար արժեքը կազմում է 119-ից 699 դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել