Օքսֆորդի, Քեմբրիջի և Բիրմինգհեմի համալսարանների մի խումբ գիտնականների լայնածավալ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ճնշման համար նախատեսված դեղամիջոցները «չեն աշխատում» միջին բարդության հիպերտոնիկ հիվանդների համար: Նման դեղամիջոցներով բուժումը այդ խմբի հիվանդներին ոչ միայն չի պաշտպանում սրտանոթային հիվանդություններից, այլև կարող է առաջացնել կողմնակի բարդություններ:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են 108.844 հիվանդների բժշկական տվյալները, որոնցից առանձնացվել են 2 խումբ. մեկում ընդգրկվել են դեղահաբ ընդունող հիվանդները, իսկ մյուս խմբում այն հիվանդները, որոնց դեղահաբեր ցուցված չի եղել: Երկու խմբերում մասնակիցների միջին տարիքը 55 տարեկան էր:

Դիտարկման ընթացքում մահացել է 1 641 մարդ. դեղորայք ստացող խմբում ընդհանուր մահացության մակարդակը հասել է 4,49%, իսկ չընդունողներինը՝4,08%: Ստացված արդյունքները փաստում են, որ Ճնշման դեմ դեղամիջոցները անվտանգ չեն միջին բարդության հիպերտոնիկների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել