Կազմվել է աշխարհի ամենահզոր Android- սմարթֆոնների վարկանիշային աղյուսակը: Առաջին երեք տեղում միևնույն ապրանքանիշի սմարթֆոններ են:

AnTuTu ընկերության փորձագետները վարկանիշային աղյուսակը կազմել են այս տարվա հոկտեմբերին: Առաջին հորիզոնականներում նախօրեին Huawei-ի ներկայացրած մոդելներն են:

Mate 20-ն աշխատում է Kirin 980 պրոցեսորով: Վարկանիշային աղյուսակի հինգերորդ տեղում է Xiaomi Black Shark-ը: Չորրորդ Xiaomi Black Shark Helo-ն: Առաջին երեք տեղում են Huawei Mate 20-ի սմարթֆոնները: Երրորդ տեղում Mate 20 X-ն է, երկրորդ տեղում Mate 20 Pro-ն է, իսկ առաջի տեղը զբաղեցրել է Huawei Mate 20-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել