Այս պահին Միխայիլ Բաղդասարովին պատկանող ASG ապահովագրական ընկերությունում շուրջ 40 աշխատակիցներ պահանջում են վերջին ամիսներին իրենց չվճարված աշխատավարձերը: Նրանք ցանկանում են հանդիպել «Արմավիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Նորայր Դելոյանի հետ, սակայն դա դեռևս չի հաջողվում: «Արմավիա»-ի նախկին աշխատակիցներին տրամադրել են իրենց հաշվարկային թերթիկները, որոնցում նրանք բազմաթիվ հակասություններ են գտել և պնդում են, որ դրանցում գրված ժամավճարի գումարը չի համապատասխանում իրական գումարին: Այս պահին աշխատակիցները սպասում են «Արմավիա»-ի տնօրինությունից պատասխանի:

Նշենք, որ Սախարովի հրապարակի հարևանությամբ գտնվող ASG-ի ապահովագրական շենքում են տեղակայված նաև Բաղդասարովին պատկանող մյուս ՍՊԸ-ները, ինչպես նաև՝ «Միկան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել