Բաղադրամասեր

  • 0.5 ալյուրին ՝

  • 150 գրամ մածուն,

  • 3 գլուխ սոխ,

  • 8 ճ/գ յուղ,

  • ջուր,

  • աղն ու սխտորը ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  • Ալյուրը մաղել: Մի փոքր ջրին աղ խառնել, լցնել ալյուրի վրա, խմոր հունցել: Խմորը պետք է թույլ չլինի:

  • Բարակ բացել և փոքր քառակուսիներով կտրել:

  • Ձեռքերն ալյուրոտել, խմորները վերցնել, լցնել սկուտեղի վրա, որին ալյուր է ցանված:

  • Կաթսայի մեջ ջուր եռացնել, մի գդալ աղ խառնել, եռացնել: Խմորիկները եփել աղաջրում:

  • Մանր կտրատած սոխը յուղով տապակել, մինչև թափանցիկ դառնա:

  • Խմորները քամել: Ափսեի մեջ լցնել բորակին, վրան առատ սոխառած լցնել, մատուցել մածունի հետ:

Թաթար բորակի. Պատրաստման ամենահամեղ եղանակըԹաթար բորակի. Պատրաստման ամենահամեղ եղանակը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել