Aysor.am-ը գրում է․

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 3-ին ներկա է գտնվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 16-րդ առաջնության բացման արարողությանը, որին մասնակցում են շուրջ 400 գիտակ՝ 26 երկրից:

ՀՀ ԱԺ նախագահն իր ողջույնի խոսքն է հղել մասնակիցներին:

«Ուրախ եմ ողջունել ձեզ Երեւանում՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հայտնի մտավոր խաղի աշխարհի առաջնությանը:
Առաջնությունը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ: Մեզ համար պատիվ է հյուրընկալել այնպիսի հետաքրքիր, բազմակողմանի զարգացած հյուրեր, որոնք իրենց օրինակով ներշնչում եւ դրդում են երիտասարդ սերնդին գիտելիքներ ձեռք բերել:
Այսօր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը շատ տարածված է մեր երկրի երիտասարդ մտավորականության շրջանում: Հայ գիտակները մեծ հաջողության են հասնում ոչ միայն երկրում, այլեւ նրա սահմաններից դուրս: Այս տարի, նրանցից մեկը` Հայկ Ղազազյանը, ով խաղացել էր Ելենա Պոտանինայի թիմում, ճանաչվել է գարնանային խաղաշրջանի լավագույն խաղացող:
Խաղը հայտնի է նաեւ քաղաքական գործիչների շրջանում: Ինչպես արդեն գիտեք, մի քանի տարի առաջ ստեղծվեց պատգամավորների թիմը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել