Armsport.am-ը գրում է․

Բասկետբոլի Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 5-րդ տուրի վերջին խաղում «Արագածը» սեփական հարկի տակ 84-64 հաշվով առավելության է հասել «Ուրարտու Վիվարոյի» նկատմամբ:

Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ժաքորի Փայնը («Արագած»):

Փայնը խաղադաշտում անցկացրել է 37 րոպե, վաստակել 28 միավոր, 3 անգամ տիրել օղակից անրադարձող գնդակին և կատարել 7 արդյունավետ փոխանցում:

Հիշեցնենք` երեկ հաղթանակ է տարել նաև ՖԻՄԱ-ն:

Վերջինս սեփական հարկի տակ 102-91 հաշվով առավելության է հասել «Էրեբունի Սեդարսի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ռիակ Բոլը (ՖԻՄԱ), ով վաստակել է 31 միավոր:

Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի առաջին շրջանից հետո «Արագած» ակումբը 10 միավորով գլխավորոմ է մրցաշարային աղյուսակը:

Երկրորդ տեղում «Ուրարտու-Վիվարոն» է, իսկ լավագույն եռյակը եզրափակում «Արթիկ-Ման Հոլդինգը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել