Կովկասյան տարածաշրջանից հանցագործները հզոր ցանց են հիմնել Գերմանիայում, ասվում է Der Spiegel-ի հոդվածում: Երեք տարի շարունակ քննիչները գաղտնի գործողության շրջանակում փորձել են ձերբակալել հայկական մաֆիայի ներկայացուցիչներին, սակայն ապարդյուն:

Fight against thieves in law («Օրենքով գողերի» դեմ պայքար») ծածկանվամբ գաղտնի գործողությունն անցկացրել է Քրեական ոստիկանության դաշնային գերատեսչությունը (BKA) 6 դաշնային հողի պրոֆլային գերատեսչությունների հետ համատեղ:

Թերթը նշում է, որ այս գործողությունը դարձել է Գերմանիայում կազմակերպված հանցավորությանը նվիրված ամենամեծ հետաքննություններից մեկը:

«Օրենքով գողերը» հետաքննության նյութերում բնութագրվում են որպես ռուս-եվրասիական կազմակերպված հանցավորության բարձրաստիճան հեղինակություններ:

Հետաքննության ընթացքում քրեական հետախուզության մասնագետներին օգնել են BND դաշնային հետախուզական ծառայության ու Եվրոպոլի աշխատակիցները:

Հանցավորության թեման անդրադարձել է նաև դիվանագիտական հարաբերությունների վրա: Der Spiegel-ի տեղեկության համաձայն՝ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը գերմանացի քննիչներին իր օգնությունն է առաջարկել հայկական մաֆիայի դեմ պայքարում, սակայն BKA-ն խորհուրդ է տվել չհամաձայնել այդ համագործակցությանը՝ ընդգծելով, որ քննիչները չեն բացառում «օրենքով գողերի» կապերը ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել