Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին և իր հայրը` Խորխե Մեսսին, կասկածվում են փողեր լվանալու մեջ, հայտնում է Todo Noticias-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստին և նոր հորը մեղադրանք է ներկայացրել տնտեսական հարցերով դատախազ Պաբլո Տուրանոն:

Հաղորդվում է, որ դատախազը զբաղվել է Մեսսի բարեգործական հիմնադրամի մանրակրկիտ ուսումնասիրությամբ և պարզել է, որ հիմնադրամը կարող է օգտագործվել փողեր լվանալու համար:

Այն գումարները, որոնք փոխանցում են բարեգործական հիմնադրամին, վերաուղարկվել են օֆշորային գոտու հաշիվների վրա: Այս պահին դիտարկվում է ֆուտբոլիստի և նրա հոր նկատմամբ քրեական գործ հարուցելու հավանականությունը:

Հիշեցնենք` ավելի վաղ Մեսսին Իսպանիայում հարկերի վճարումից խուսափելու համար դատապարտվել էր: Ֆուտբոլիստը խուսափել էր ազատազրկումից, բայց 250 հազար եվրո տուգանք էր վճարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել