Ազգային ժողովում ընթանում է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: 

Օրակարգում է «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտները և ծախսերը՝ իշխանության պետական և դատական մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վերաբերյալ:

Այսօր զեկուցումներով հանդես կգան ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար–գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Վ. Վարդանյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։


Քննարկմանը կարող եք ուղիղ հեռարձակմամբ հետևել այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել