«Կարեն Կարապետյանի կառավարության՝ Ամանորի տոները կրճատե­լու անսովոր նախաձեռնությունը կյանքի չի կոչվի: Նշենք, որ Ամանորի տոները կրճատելու վերաբերյալ նախագծին կառավարությունը հա­վանություն էր տվել անցած տարվա վերջին, իսկ Ազգային ժողով այն ներկայացվել էր այս տարվա փետր­վարի 6-ին: 

Հիմնական զեկուցողը սո­ցապ նախկին փոխնախարար Թադե­ուս Ավետիսյանն էր: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նախագծի հեղինակը հետ է վերցրել այս տարվա հունիսի 6-ին՝ թավշյա հեղափոխու­թյունից հետո: 

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը մտադիր էր 2018 թվականից կրճատել ավանդաբար մի քանի օր շարունակ նշվող Ամանո­րը: Նա առաջարկում էր տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հա­նել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը: Այ­սինքն՝ ոչ աշխատանքային կլինեին միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը և հունվարի 6-ը: Պարզվում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տրամադրված չէ Ամանորը տոնել ըն­դամենը 3 օր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել